Իրանը չի ընդունի որևէ նախապայման՝ կապված «Ժնև 2»-ին իր մասնակցության հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի հանդուրժի որևէ նախապայման՝ Սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Ժնև 2» խաղաղության միջազգային կոնֆերանսին իր մասնակցության համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը.

«Իրանը դրական ու ստեղծագործ դեր է խաղում Սիրիայում և պաշտպանում է Սիրիայի ժողովրդին՝ սեփական ճակատագիրը վճռելու իրավունք տրամադրելու անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է առաջ շարժվել Սիրիական ճգնաժամի լուծման ուղղությամբ՝ անուշադրության չմատնելով բանակցությունների ճանապարհին ընկած խնդիրները»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կասկած է հայտնել, թե Իրանը կարող է դրական ու կառուցողական դեր խաղալ «Ժնև 2»-ում՝ ընդգծելով, որ Իրանի մոտ բացակայում է բանակցությունների միջոցով գլխավոր նպատակին հասնելու ցանկությունը:

Տեսանյութեր

Լրահոս