Բաժիններ՝

ՀՀ-ն և ԵՄ-ն Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրեն. Վահրամ Ավանեսյան

ՀՀ իշխանությունները հուսով են, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հետ կստորագրվի փաստաթուղթ, որով կարձանագրվի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության շրջանակը: Նման հայտարարություն այսօր արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ Երևանում մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական՝ 14-րդ նիստից առաջ: Նա նշեց, որ դեռ չի կարող ասել, թե այդ փաստաթղթի անունն ինչ կլինի:

«Այն հաջողություններին, որ մենք հասել ենք գործընկերների հետ, այն բարեփոխումները, որ իրականացվել են ԵՄ աջակցությամբ, այդ բազայի վրա ստեղծվելու է այն փաստաթուղթը, որ նախագծելու է հետագա համագործակցության շրջանակը: Դրա մեջ լինելու են բոլոր հարցերը, ներառյալ տնտեսական համագործակցությունը: Մենք հուսով ենք, որ այն ստորագրվելու է Վիլնյուսում»,- ասաց Վ.Ավանեսյանը՝ նշելով, որ ԵՄ և ՀՀ միջև ներկայմս ընթանում են քննարկումներ՝ համագործակցության առավել արդյունավետ շրջանակը գտնելու համար:

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը սկսվել է 1999 թվականից, այն ունեցել է բազմաթիվ հաջողություններ. «Մենք գոհունակությամբ ենք հայտնում, որ ԵՄ և ՀՀ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այս նիստի ընթացքում մենք քննարկելու ենք բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերելու են առևտրատնտեսական հարաբերություններին, քաղաքական խնդիրներին, նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր, մասնավորապես՝ մեր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս