Միխեիլ Սաակաշվիլին չունի քաղաքական որևէ ապագա. Բիձինա Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան չունեն քաղաքական որևէ ապագա: Իվանիշվիլին նախագահին խորհուրդ է տվել դուրս գալ, նեղորություն խնդրել հասարակությունից ու հրաժարական տալ.
«Իմ կարծիքով՝ Սաակաշվիլին ու Ուգուլավան չունեն քաղաքական որևէ ապագա: Իշխանության գալուց հետո ես նախագահական պալատում առաջին իսկ հանդիպման ժամանակ Սաակաշվիլիին առաջարկել եմ հրաժարական տալ:
Ես նրան հիշեցրի, որ նրան տվել եմ բազմաթիվ լավ խորհուրդներ, և նա հենց այդ ժամանակ էլ համաձայնվեց ինձ հետ: Այդժամ ես ասացի, որ կոչ եմ անում, որ նա դուրս գա և ներողություն խնդրի հասարակությունից և հրաժարական տա:
Ես ասացի, որ այդ դեպքում Վրաստանին կմնա քաղաքական հեռանկար, սակայն նրան չբավականացրեց քաջությունը: Հաջորդ հանդիպումներում ես խնդրեցի նրան պահել իրեն այնպես, որ ես կարողանամ օգնել նրան»: