Թուրքիան A400M տիպի իր առաջին ինքնաթիռը կստանա նոյեմբերին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի նոյեմբերին Թուրքիան կստանա A400M տիպի ռազմափոխադրման առաջին ինքնաթիռը: Թուրքիան հաջորդ A400M-ը ստանալու է հաջորդ տարի: Պլանավորված է A400M-ը ծավալել երկրի արևելքում՝ Քայսերիում:
4 շարժիչով A400M-ն ունակ է կրել 37 տոննա բեռ, վեր բարձրանալ 11.300 մետր, զարգացնել մինչև 780 կմ/ժամ արագություն: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռը կարող է վերածվել թռչող հիվանդանոցի: Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է ստանալ 10 հատ A400M: