Բաժիններ՝

Իվանիշվիլին շատ քիչ գրքեր է ընթերցել. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությունը, որ եթե Վրաստանի նախագահական ընտրություններում գրանցվի երկրորդ փուլ, ապա ինքը Գեորգի Մարգվելաշվիլիին խորհուրդ չի տալիս մասնակցել դրան.

«Չնայած վարչապետը մեծ գումար ունի իր հաշվեհամարին՝ նա ընթերցել է շատ քիչ գրքեր, այդ թվում նաև Վրաստանի Սահմանադրությունը: Կարծես թե, այն ժամանակ, երբ նա պետք է գրքեր կարդար, նա զբաղված է եղել գումար ավելացնելով:

Վարչապետի հայտարարությունը ծաղրանք է ընտրողների հանդեպ: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում 2-րդ փուլին չմասնակցելը, եթե դու անցնում ես այնտեղ: Դա այն ընտրողների հույսերի չարդարացում է, որոնք առաջին փուլում կաջակցեն Մարգվելաշվիլիին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս