Բաժիններ՝

Իվանիշվիլին Մարգվելաշվիլիին կոչ է արել չմասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ իշխող «Վրացական երազանք» դաշինքից առաջադրված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին կոչ է արել հրաժարվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց, եթե իհարկե նշանակվի երկրորդ փուլ:

Իվանիշվիլիի խոսքերով՝ շատ ցածր է նախագահական ընտրություններում երկրորդ փուլի նշանակման հնարավորությունը. «Տեսականորեն հնարավոր է, որ Մարգվելաշվիլին դուրս չգա երկրորդ փուլ, սակայն ինձ համար գործնականում դա անհնար է: Մենք ունենք մեծ աջակցություն:

Չեմ ցանկանում վիրավորել ոչ ոքի, սակայն եթե այդպես պատահի (ընտրությունների 2-րդ փուլ լինի), ապա կլինի անհարմար: Եթե տեղի ունենա 2-րդ փուլ, ապա ես անձամբ Մարգվելաշվիլիին խորհուրդ եմ տալիս չմասնակցել դրանում:

Եթե Մարգվելաշվիլին առաջին փուլում հավաքի քվեների 60 տոկոսից պակաս, ապա ես հետագա գործունեությունը կվարեմ խանդավառությամբ»:

Իվանիշվիլին խոստացել է Վրաստանում անցկացնել աննախադեպ ընտրություններ: Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս