ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը լքում է իր պաշտոնը. աղբյուր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերը մտադիր է 8-ամյա ծառայությունից (2005 թվականից) հետո իր ներկայիս պաշտոնը թողնել 2014 թվականի մարտ-ապրիլին:
Այս մասին գործակալությանը հայտնել են պաշտոնական շրջանակներում եղած աղբյուրները: Նրանց հաղորդմամբ՝ Ալեքսանդերի այդ որոշումը կապված է հատուկ ծառայության աշխատանքի ապօրինի մեթոդների մասին Էդվարդ Սնոուդենի արած բացահայտումների հետ:
Նշվում է, որ մինչև այս տարեվերջ հրաժարական կտա նաև Ալեքսանդերի տեղակալ Ջոն Ինգլիսը: Ակնկալվում է, որ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ 10-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Մայքլ Ռոջերսը: