Բաժիններ՝

Վայոց Ձորում ավտոմեքենան ընկել է ձորը

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ-ի մոտակայքում «Պրոտոն Վիրա» մակնիշի 27 B 97010 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Նասիր Խեյռի, ծնվ. 1957թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն:

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031