«Հարավկովկասյան երկաթուղին» այս տարի բեռնել է 1.5 միլիոն տոննա բեռ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում բեռնել է 1,5 մլն տոննա բեռ` 2,1 տոկոսով գերազանցելով 2012 թ.–ի նույն ցուցանիշը, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ՀԿԵ–ի հունվար–սեպտեմբերի արդյունքների ամփոփման ժամանակ։
Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ անցած ժամանակահատվածը բավարար է ՀԿԵ-ի աշխատանքը գնահատելու և 2014 թվականի համար ծրագրեր մշակելու համար:
Ռեբեցը տեղեկացրել է, որ 2013 թվականի հունվար-սեպտեմբերի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,4 մլն տոննա բեռ, ինչը կազմում է 96,7% նախատեսված ցուցանիշից և 95,6% անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:
Նախնական տվյալների համաձայն` 9 ամիսների արդյունքներով՝ դրական դիմնամիկա են արձանագրել այնպիսի կաևոր ցուցանիշներ, ինչպիսիք են տարանցիկ վագոնների պարապուրդի ժամանակը, լոկոմոտիվի միջին օրեկան վազքը, գնացքի միջին քաշը:
Խոսելով ուղևորափոխադրումների մասին՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ, չնայած ուղևորաշրջանառության դրական դինամիկային, ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորափոխադրումների 1,3%-նոց աճին, անհրաժեշտ է շարունակել երկաթուղային ուղևորափոխադրումների մրցունակության ուղղությամբ տարվող աշխատանքը:
Այս համատեքստում նա հատուկ ուշադրություն է դարձրել գնացքների չվացուցակի կատարման խնդրին: Համաձայն գլխավոր տնօրենի կողմից բերված տվյալների՝ անցած ժամանակահատվածում ուշացել է 147 գնացք, իսկ ուշացման ժամանակը կազմել՝ 187 ժամ: Այդ թվում 164 ժամով ուշացել է 110 բեռնատար գնացք, իսկ 23 ժամով՝ 11 միջազգային և 26 մերձքաղաքային ուղևորատար գնացք:
«Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել գնացաների չվացուցակի կատարման հարցին, որը կարևորագույնն է երաթուղու աշխատանքի մեջ», – հայտարարել է Վիկտոր Ռեբեցը:
Շարունակությունը՝ այստեղ