Մարտուն Գրիգորյանը դեռևս չի կարող դիրքորոշում հայտնել Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ով 22.06.2012- 22.10.2012թթ. եղել է Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցելու վերաբերյալ գրում է.

«Հարգելի պարոն Սաքունց, առայժմ հրապարակի վրա է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը, իսկ լրատվական աղբյուրները, հղում անելով ռուս պաշտոնյաներին, տեղեկացնում են, որ անդամակցությունը կկայանա գալիք տարվա մայիսից ոչ շուտ: Մինչ այդ, ինչպես արդեն հայտնի է, ԱԺ-ը քննարկելու է 50 օրինագծեր, որոնց նպատակը, կարծում եմ, օրենսդրությունների համադրումն է, գուցե նաև նույնացումը: Թե ի՞նչ օրինագծերի մասին է խոսքը, թե ի՞նչ կշահի Հայաստանի տնտեսությունը, ի՞նչ կշահենք կամ կկորցնենք մենք` Հայաստանի քաղաքացիներս, առ այսօր անհայտ է: Բնականաբար, անհայտ է նաև բուն պայմանագրի գոնե մոտավոր բովանդակությունը: Եվ այս իրավիճակում կարծիք ու դիրքորոշում հայտնել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ, կարծում եմ, խիստ վաղաժամ է: Կլինի համաձայնագիր, կլինեն նաև մեր կարծիքն ու տեսակետները»:

hcav.am

Տեսանյութեր

Լրահոս