Սոչիի օլիմպիական խաղերի դեմ օնլայն-հանրագրին արդեն իսկ մասնակցել է մոտ 10.000 մարդ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Սոչիի օլիմպիադայի բողոք» օնլայն-հանրագրի տակ իրենց ստորագրությունն արդեն իսկ դրել է մոտ 10.000 մարդ:
Ակցիան մեկ շաբաթ առաջ նախաձեռնել են «Միջազգային թափանցիկույթյուն – Վրաստան» և «Արդար ընտրություն» հասարակական կազմակերպությունները: Ներկա դրությամբ արդեն իսկ հավաքվել է 9822 ստորագրություն:
Իրենց ստորագրությունը տված Վրաստանի քաղաքացիները կարծում են, որ անթույլատրելի է երկրի մասնակցությունը Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերին, երբ ռուսական իշխանությունները շարունակում են պարբերաբար խախտել 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագիրը և առաջ են մղում օկուպացիոն գիծը:
Նրանք հուսով են, որ երկրի իշխանությունները կանսան իրենց: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կմասնակցի 2014 թվականին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին: