Մասիս Մայիլյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին

Զորի Բալայանի բաց նամակը ԼՂՀ  արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի կարծիքով, կարելի է բաժանել երկու մասի՝ պատմական և քաղաքական։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մասիս Մայիլյանն` անդրադռնալով Զորի Բալայանի նամակին` հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պատմական էքսկուրսը, նրա խոսքով, կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Կովկասի և հարակից տարածքների խնդիրներով զբաղվող մասնագետների մոտ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այն, Մ. Մայիլյանի համոզմամբ, հակասական է. «Քաղաքական մասը հակասում է Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ իրենց պատմական հողերի մի մասում երկու անկախ հայկական պետություններ կերտած քաղաքացիների կամարտահայտմանը։  Հնարավոր է՝ նախագահ Պուտինին հղած նամակի պատճառը հեղինակի այն եզրահանգումն է, թե Հայաստանը ներկայիս պայմաններում կարող է գոյատևել միայն որպես Ռուսաստանի մաս»:

 

Տեսանյութեր

Լրահոս