Սաակաշվիլիի նման ցանկալի թեկնածու Կրեմլն այլևս չի կարող գտնել. Շևարդնաձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Մոսկվայի մարդը» չէ, և որ այդ հարցում պատրաստ է անգամ երդվել:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ նույնը չի կարող ասել և անել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պարագայում. «Սաակաշվիլին ավելի շատ է հանդիսանում Ռուսաստանի մարդը, քան մեկ ուրիշը: Ռուսաստանի համար Սաակաշվիլին եղել է ամենացանկալի նախագահի թեկնածուն:
Այդպիսին նրանք այլևս երբեք չեն գտնի: 2008 թվականին նա Սաակաշվիլիից ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր և կստանար ավելին, եթե չլիներ Իվանիշվիլին: Դրա համար էլ Կրեմլը այդպես բարդացնում է իրավիճակը Վրաստանի նոր իշխանությունների հետ:
Սաակաշվիլիի գործն ավարտված է, նա կորցրել է վրաց ժողովրդի վստահությունը, և որ ամենագլխավորն է Ռուսաստանի վստահությունը»: