Բաժիններ՝

Զորի Բալայանը խոստանում է մեկնաբանել նամակի իմաստը և պատասխանել բոլոր քննադատություններին

Երեկվանից լրատվականներն ու սոցցանցերը հեղեղված են Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վ. Պուտինին հասցեագրված նամակի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններով:

Զ. Բալայանը լայնածավալ նամակ էր հասցեագրել ՌԴ նախագահին: Եղան քննադատություններ, թե նամակը պատվիրված է, եւ պատվիրել են ՀՀ իշխանությունները, միտումնավոր ընտրվել է Զ. Բալայանը` որպես Արցախում ծնված քաղաքացի:

Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է մեկնաբանություններ ստանալ նամակի հեղինակից, թե ինչու է հենց հիմա որոշել նման բովանդակությամբ նամակ հասցեագրել ՌԴ նախագահին, եւ ինչպես է վերաբերվում իր նամակի շուրջ ծավալվող քննարկումներին:

Հեռախոսազրույցի ժամանակ նախ Զ. Բալայանը ճշտել է, թե ով է իրեն զանգահարողը, ինչ հարցեր են հետաքրքրում և ապա ասել է, որ ամեն ինչ ինքը կմեկնաբանի, բայց քանի որ մասնակցում է թաղման արարողության, հարմար չէ երկար խոսելը:

Շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս