Բաժիններ՝

Իսրայելցի զինվորականները հայտնաբերել են Գազայի հատվածից եկող ռեկորդային երկարությամբ թունել

NEWSru.Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակի զինծառայողները հայտնաբերել են 2.5 կիլոմետր երկարությամբ թունել, որը Գազայի հատվածից տանում է դեպի իսրայելական տարածք:

Հայտնաբերված թունելն ունի մեծ քանակությամբ արտաքին անցքեր, սակրավորները մի քանի օր պատրաստվել են դրա վերացմանը: Տվյալ թունելը դարձավ վերջին 12 ամսում հայտնաբերված 3-րդ թունելը: Իսրայելական բանակի հրամանատարությունն ընդգծում է, որ այդ թունելը տարբերվում է զգալի լայնությամբ՝ համեմատած նախորդ երկու ամիսների հետ:

Ամենայն հավանականությամբ, այն նախատեսված է իսրայելական տարածքում մասշտաբային ահաբեկչություն իրականացնելու և խաղաղ բնակիչներին կամ զինծառայողներին առևանգելու և Գազայի հատված հասցնելու համար:

Իսրայելցի զինվորականների գնահատմամբ՝ ՀԱՄԱՍ-ը պլանավորել էր օգտվել այդ թունելից Գազայի հատվածում իսրայելական բանակի հաջորդ խոշորամասշտաբ գործողության ժամանակ:

1601736_20131013173257

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս