Բաժիններ՝

Ուկրաինայում ստեղծվել է կատուների վարձակալության նոր ծառայություն

NEWSru.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ստեղծվել է կատուների վարձակալության նոր ծառայություն: Կիևի բնակիչներից մեկը համապատասխան հայտարարությունը տեղակայել է անվճար հայտարարությունների կայքերից մեկում:

Նախընտրելի տեսակի կատուն վարձակալությամբ տրվում է մեկ օրով, և նշանակման վայր է հասցվում հաճախորդի նշած վայրում ու ժամում: Կենդանուց բացի, կոմպլեկտի մեջ են մտնում տաք ծածկոցը, կակաո և հաճելի երաժշտությամբ ձայնագրություններ:

Ծառայությունը հիմնականում նախատեսված է միայնակ մարդկանց համար, որոնց կենդանիները կօգնեն երեկոն հագեցնելու հարցում: Տվյալ ծառայության արժեքը սկսվում է 30 գրիվենից (4 դոլարից էլ պակաս)՝ մեկ երեկոյի համար և կախված է կենդանու տեսակից:

Սակայն կա նաև հարցի մյուս կողմը: Հույսեր կան, որ «անօթևան» կատուներ վարձակալած անձինք դրանով իսկ կկապվեն այդ կենդանիների հետ և չեն ցանկանա վերադարձնել դրանք: Դրանով իսկ կատուն կունենա իր տերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս