Թեհրանում պաշտոնապես գրանցվել է Իրանա-ամերիկյան առևտրային պալատը

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանա-ամերիկյան առևտրային պալատը Թեհրանում պաշտոնապես գրանցվել է որպես ոչ պետական կազմակերպություն: Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիուլլահ Սեյֆը:

Ընդգծվում է, որ այդ որոշումն ուղղված է Իրանի ու ԱՄՆ-ի միջև առևտրային կապերի ակտիվացմանը, ինչն առաջին հերթին վերաբերում է իրանական ծագմամբ ամերիկացի գործարարներին: Նման որոշում ընդունվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից Նյու Յորք այցելելուց հետո:

Այդ այցի հաջողությունը միջպետական հարաբերությունները բարելավելու հույսեր էր արթնացրել երկու երկրների գործարար շրջանակներում: Երկկողմ առևտրային պալատի ստեղծման գաղափարն ունի նաև իր հակառակորդները:

Տեսանյութեր

Լրահոս