Վրաստանի 7 քաղաքում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ռուսական օկուպացիայի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի 7 քաղաքում երեկ անցկացվել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ռուսական օկուպացիայի: Ակցիայի ժամանակ քաղաքացիները 15 րոպեով կազմել են կենդանի շղթա:

Ակցիան ստացել է «Կանգնեցրո՛ւ անեքսիան» ընդհանուր անվանումը: Այն երեկ ժամը 15.00-ին միաժամանակ սկսվել է Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութայիսիի, Թելավիի, Գորիի, Բաթումի և Զուգդիդիի կենտրոնական փողոցներում:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ վրացիները միասնական են ընդդեմ օկուպացիայի, և որ իրենց նպատակը միջազգային հանրությանն ի ցույց դնել է, որ չնայած քաղաքական ու գաղափարական տարբերություններին՝ Վրաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը չի հաշտվում սողոսկող օկուպացիայի դեմ և միասնական ջանքեր է գործադրում՝ դրա դեմ պայքարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս