Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը մեկնել է ուխտագնացության

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ իր կնոջ հետ մեկնել է ուխտագնացության: Դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզի հրավերի հիման վրա:

Գյուլն այցելելու է Մեքքա և Մեդինա քաղաքներ: Նշվում է, որ Գյուլից բացի, Սաուդյան Արաբիա ուխտագնացության են մեկնել նաև Պակիստանի, Մավրիտանիայի ու Սուդանի առաջնորդները:

Աբդուլլահ Գյուլը սրանով դարձավ ուխտագնացության մեկնած Թուրքիայի առաջին նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս