Զարուհի Փոստանջյանը դիմել է Վլադիմիր Գասպարյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտնի հայտարարությունների վերաբերյալ դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Նա խնդրում է ապահով իր և իր ընտանիքի բոլոր անդամների անվտանգությունը:

«Հարգելի պարոն Գասպարյան,

ՀՀ սպորտի ն երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին «yermir.am» կայք էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ մեջբերում եմ. «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես ժաննա դ՚Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի:

Նշված հայտարարությունը հիմք է տալիս մտավախություն ունենալ, որ Ասրյանը կամ նրա համախոհներն, ատելությամբ լցված լինելով իմ հանդեպ, կարող են փորձ կատարել այս կամ այն եղանակով իրականացնելու իմ նկատմամբ հաշվեհարդարի վերաբերյալ իրենց կոչերը։ Ընդ որում, հաշվի առնելով իմ նկատմամբ նրա ատելության ծայրահեղ դրսևորումները, մասնավորապես «ինձ խարույկի վրա այրելու նրա ցանկությունը», հիմքեր են տալիս մտահոգվելու ոչ միայն իմ, այլ նաև իմ հարազատների վրա հնարավոր հարձակումներ իրականացնելու վերաբերյալ։ Չեմ բացառում նաև, որ այս գործիչի հայտարարությունից օգտվելով, որևէ երրորդ կողմ կփորձի հարձակում գործել իմ կամ իմ հարազատների նկատմամբ։

Կարդացեք նաև

Ուստի, մտավախություններ ունենալու հիմքերն ավելի քան ակնհայտ են։

Անձի կյանքի և ֆիզիկական անվտանգության ապահովման պարտականությունը, ի թիվս այլի, դրված է պետության վրա Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների եվրոպական կոնվեցիայով ևս։

Ուստի, խևդրում եմ ձեռնարկել անհապաղ միջոցառումներ իմ՝ Զարուհի Համազասպի Փոստանջյանիս և ընտանիքիս անդամների, ամուսնուս Սուրեն Ֆրիքսի Դբամփյանի, երեխաներ Լուսինե Սուրենի Դրամփյանի, Լիլիթ Սուրենի Դրամփյանի, Գրետա Սուրենի Դրամփյանի, Լուիզա Սուրենի Դրամփյանի, /հասցե՝ Երևան, Կասյան 12, բնակսւրան 25/, ծնողներիս՝ Համազասպ Սինասի Փոստանջյանի, Գրետա Գրիգորի Դավթյանի և եղբորս՝ Տիգրան Համազասպի Փոստանջյանի /հասցե՝ Վրացական 2/   անվտանգությունն ապահովելու համար։

Ձեր կողմից անհապաղ և բավարար միջոցներ չձեռնարկելու դեպքում՝ հնարավոր բացասական զարգացումների համար ողջ պատասխանատվություն կընկնի Ձեր վրա։

Զարուհի Փոստանջյան

ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար»:

Zara

Zara1

 

Տեսանյութեր

Լրահոս