Խաչիկ Ասրյան. Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել
«Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Yerkir.am-ի հետ զրույցում անվանել է «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին` Ասրյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր խոսքերը լինեն ավելի կոշտ, կոպիտ, եւ այն ուղղում է ոչ թե Զարուհի Փոստանջյան քաղաքացուն, ոչ թե Զարուհի Փոստանջյան կնոջը, ոչ թե Զարուհի Փոստանջյան մորը, այլ` «ոմն Զարուհի Փոստանջյան» քաղաքական գործչին, ով վերջնականապես ցուցադրեց իր թերուցքային վիճակը ինչպես հայրենիքում, այնպես էլ` հայրենիքից դուրս»:
«Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»,- հայտարարել է Խաչիկ Ասրյանը:
Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ իր համար ՀՀ-ն, հայոց պետականությունը ամենամեծ ընտանիքն է, իսկ «Հայոց նախագահ» Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, եւ ոչ միայն մեր հայրենիքում, այլ` հատկապես երկիր մոլորակի տարբեր անկյուններում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



