Իրանն օժտված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորություններով. իրանցի գեներալ
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/Amir-Ali-Hajizadeh.jpg)
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն օժտված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորություններով ու տեխնոլոգիաներով, սակայն անհրաժեշտություն չի տեսնում դրանց արտադրության մեջ:
Այս մասին Մեշհեդ քաղաքում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի ավիացիոն ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեհը. «Մենք կարողացել ենք արբանյակ արձակել ուղեծիր, քանի որ օժտված ենք տվյալ տեխնոլոգիայով:
Սակայն կապված նրա հետ, որ Իրանի թշնամիները գտնվում են երկրի սահմանից բավական հեռու, մենք անհրաժեշտ չենք համարում մեծ ծախսեր անելը՝ այդպիսի հրթիռներ ստեղծելու համար»: