Փոթիի նավահանգիստն արդեն ընդունում է նավերին
Փոթիի նավահանգիստը վերսկսել է աշխատանքը սովորական ռեժիմով: Նավահանգստի աշխատակազմի ղեկավար Մարի Նադարայան «IPN»-ին տեղեկացրել էր, որ նավահանգստի աշխատանքը կաթվածահար էր եղել եղանակային վատ պայմանների պատճառով:
Երեկվանից նավահանգիստն սկսել է նավեր ընդունել, կատարվում է փուլային ընդունում: Նավահանգիստը չորս օր շարունակ փակ էր եղել փոթորկի պատճառով, խոչընդոտվել էր 15 նավի ընդունումը: