Մերիլին Մոնրոն մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել
Հոլիվուդյան գեղեցկության խորհրդանիշ համարվող Մերիլին Մոնրոն իրականում մի քանի անգամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Նման պնդումով է հանդես եկել «Julien’s Auctions» աճուրդային տան տնօրեն Մարտին Նոլանը, ով երեքշաբթի հայտարարել է, որ աճուրդի են հանվում պլաստիկ վիրաբույժ Մայքլ Գուրդինի գրառումները եւ դերասանուհու դեմքի երեք ռենտգենային լուսանկարները, որոնք հաստատում են պլատիկ վիրահատության փաստը:
Սակարկությունները տեղի կունենան Բեւեռլի Հիլզում` նոյեմբերի 9-10-ը: Նշվում է, որ այդ լոտի վերջնական գինը սահմանվել է 15-30 հազար դոլար:
Պլաստիկ վիրաբույժի գրառումներում մասնավորապես նշվում է, որ 1950 թ-ին Մոնորն կատարել է կզակը, ինչպես նաեւ քիթը շտկող վիրահատություն: 1950-ականներին պլաստիկ վիրահատությունները չլսված բան էին: