Թուրքիայի պետհիմնարկներում թույլատրվել է հիջաբ կրելը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում պետհիմնարկների աշխատակցուհիները աշխատավայրում հիջաբ (մուսուլմանական գլխաշոր) իրավունք են ստացել: Համապատասխան փոփոխությունը կատարվել է այսօր՝ «Պաշտոնաթերթում» հրապարակվելուց հետո:
Օրինագիծը ներառված է եղել ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթում, որը վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին: Թուրքիայի հանրապետական պատմության ընթացքում մուսուլմանական գլխաշորի կրելն արգելված է եղել պետհիմնարկներում, ինչը սահմանափակել է աշխատանքի տեղավորվելու հավատացյալների ազատությունը:
Սակայն օրենքում կատարված համապատասխան ուղղումը չի վրաբերում ռազմական, ոստիկանական ու դատական կառույցներին: Դրանցում նախկինի նման պարտադիր է համարվում այնպիսի հանդերձանքի կրումը, որը չի նախատեսում մուսուլմանական գլխաշորի առկայություն:
Պետհիմնարկների մի շարք աշխատակցուհիներ նույնպես կարող են զրկվել հիջաբ կրելու իրավունքից, եթե նրա աշխատանքը պահանջում է հատուկ հանդերձանքի կրում: Էրդողանի խոսքերով՝ արգելքի վերացումը բացառապես հանդիսանում է հասարակական կյանքի այդ ոլորտի նորմալացում: