Բաժիններ՝

Եգիպտոսի կողմից ստորգետնյա թունելների ոչնչացումից հետո Գազայի հատվածին հասցվել է 460 միլիոն դոլարի վնաս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունների կողմից պաղեստինցի մաքսանենգների թունելների ոչնչացումը 460 միլիոն դոլարի վնաս է հասցրել Գազայի հատվածին, ինչը կազմում է նրա տարեկամն բյուջեի կեսից ավելին:

Այս մասին այսօր հայտարարել է Գազայի հատվածի կառավարության ազգային էկոնոմիկայի նախարար Ալաա Ռաֆաթին: Եգիպտոսի նոր իշխանությունները պաղեստինցիներին մեղադրել են Սինայի թերակղզում գործող իսլամական զինյալների հետ կապեր պահպանելու և պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիին աջակցելու մեջ:

Դրա հետ կապված՝ հուլիսից ոչնչացվել են համատեղ սահմանին ընկած հարյուրավոր ստորգետնյա թունելներ, որոնք օգտագործվում էին մարդկանց ու բեռների տեղաշարժի համար:

Ռաֆաթիի խոսքերով՝ թունելների ոչնչացումից երկու ամիս անց իրենց վնասները կազմել են մոտ 460 միլիոն դոլար: Խոսելով վնասի մասշտաբների մասին՝ նախարարը հիշեցրել է, որ Գազայի հատվածի 2013 թվականի բյուջեն կազմում է 800 միլիոն դոլար:

Ռաֆաթին ընդգծել է, որ եգիպտացիները ոչնչացրել են 250 թունել, իսկ եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ ոչնչացվել է ավելի քան 700 ստորգետնյա թունել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս