Նոր նորարարական ընկերություն՝ Գյումրիում

Գյումրիում մեկնարկում է «Դիջիթըլ Փոմըգրանեթ» նորարարական ընկերություն գործունեությունը, ինչի առիթվ այսօր լրագրողների հետ էին հանդիպել ընկերության համահիմնադիրները` Թոդ Ֆաբաքերը, Զառա Ինգիլիզյանը, Միքայել Ջանեյանը և ընկերության ստեղծագործական տնօրեն Լևոն Առաքելյանը:

Թ. Ֆաբաքերը նշեց, որ նոր հիմնադրված նորարարական կազմակերպության աշխատանքի 80%-ը կապված է լինելու ստեղծագործական, նորորական հարցերի հետ, իսկ 20%-ը վերաբերելու է  ծրագրավորմանը: «Այժմ կրեատիվ աշխատանքի պահանջարկն ավելի մեծ է, որի ծառայությունները մենք առաջարկում ենք: Մենք ուզում ենք ոչ միայն վեբ կայքեր ստեղծել, այլև կրեատիվ լուծումներ առաջարկել ու սպասարկել փոքր և միջին բիզնեսներին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասաց Թ. Ֆաբաքերը: Նրա խոսքով` առաջիկա 2 տարիներին ընկերությունը մոտ 200 նոր աշխատաեղ է ստեղծելու` միջինը՝ շուրջ 600 դոլար աշխատավարձով: Հարցին, թե ինչո՞ւ է ընկերությունը ստեղծվում հենց Գյումրիում, Թ. Ֆաբաքերը պատասխանեց. «Գյումրիում շատ մեծ կրեատիվության հիմք կա, որը մենք ցանկանում ենք կիրառել և այդպիսով աշխատել աշխարհի տարբեր երկրների փոքր ու միջին բիզնեսի ընկերությունների հետ»:
Նշենք, որ նորարակական ընկերության գրասենյակը կտեղակայվի Գյումրիի Տեխնոպարկի տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս