ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Վրաստանի տարածքում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարծում է, որ Վրաստանի հետ սահմանին կառույցներ ստեղծելու հարցում Աբխազիային ու Հարավային Օսիային Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը խոչընդոտում է տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը.

«Մենք մտահոգված ենք ռուսական անվտանգության ծառայությունների ակտիվացմամբ, որոնք լարափակոցներ են անցկացնում սահմանին: Ռուսաստանի այդ գործողությունները չեն համապատասխանում նրա միջազգային պարտավորություններին և չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Տեսանյութեր

Լրահոս