Բեռնարդ Մեդոֆի նյույորքյան փենթհաուզը վաճառվում է 17,25 մլն դոլարով
Վաճառքի է հանվել աշխարհում խոշորագույն ֆինանսական բուրգի հեղինակ Բեռնարդ Մեդոֆի նյույորքյան փենթահուզը`17,25 մլն դոլարով: Ներկայումս Մեդոֆը Հյուսիսային Կարոլինայում իր 150 տարվա ազատազրկման պատիժն է կրում:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` յոթ սենյականոց բնակարանը գտնվում է Մանհեթենում` Կենտրոնական այգու վրա բացվող տեսարանով:
Նախկին գնորդը բնակարանը գնել է ընդամենը 7 մլն դոլարով, սակայն հաշվի առնելով Մեդոֆի համբավր, ակնկալվում է այն վաճառել շատ ավելի բարձր գնով: