Բաժիններ՝

Չինական զենիթա-հրթիռային համալիրները կծավալվեն Թուրքիայի խոշոր նահանգներում. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի արդյունքները շարունակում են քննարկումների տեղիք տալ: Այդ նիստի արդյունքներով որոշվել էր հեռահար գործունեության հրթիռային համակարգի շուրջ մրցույթում նախապատվությունը տալ չինական ընկերության առաջարկին:

Դա հարուցել է արևմտյան երկրների դժգոհությունը, ինչին Թուրքիան պատասխանում է, որ չինական առաջարկը մյուս առաջարկների համեմատ եղել է շատ ավելի էժան, ինչի համար էլ ճիշտ է եղել իրկատարած ընտրությունը: Ընդ որում, խոսքը գնում է մեկ միլիարդ դոլարի մասին (չինական առաջարկը գնահատվել է 3 միլիարդ դոլար, իսկ մնացյալը՝ 4 միլիարդ դոլար):

Ներկայումս դեռ հայտնի չէ, թե Թուրքիայի որ շրջաններում են ծավալվելու հեռահար գործունեության զենիթա-հրթիռային համակարգերը: Խոսակցություններ կան, որ դրանք գլխավորապես ծավալվելու են Անկարայում, Ստամբուլում, ինչպես նաև երկրի արևելքում ու հարավում գտնվող երկու խոշոր քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս