ԱՄՆ-ը հետաձգել է Իրանի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ սահմանելը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը հետաձգել է հոկտեմբերի սկզբին պլանավորած նախագծի դիտարկումը, որն առնչվում էր Իրանի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու հետ՝ կապված այդ երկրի միջուկային ծրագրի հետ:
Նախատեսվում է, որ դրա համար պատճառ են հանդիսացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հերթական քննարկումները, որոնք հոկտեմբերի 15-16-ին «Վեցյակի» ու Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է անցկացվեն Ժնևում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել, եթե Իրանը համագործակցի իր միջուկային ծրագրի ոլորտում և միջուկային օբյեկտները բացի միջազգային փորձագետների համար: