Ռուսաստանը պատրաստվում է նոր լարափակոցներ անցկացնել Վրաստանի տարածքներում. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր լարափակոցներ անցկացնել Վրաստանի տարածքներում, ինչը մասնավորապես վերաբերում է «Բաքու-Սուփսա» նավթամուղին, Գանմուխուրիին ու Սամեգրելոյի մյուս տարածքներին:
Նա հավելել է, որ լարափակոցների անցկացման շարունակում հանդիսանում է ռուսական պլան, որը նախատեսում է հարյուրավոր, հնարավոր է նաև հազարավոր հեկտար տարածությունների զավթում: Դրա հետ կապված՝ Սաակաշվիլին կարևորել է բոլորի միավորվելը.
«Մենք բոլորս պետք է անցնենք գործի: Վրաստանի առաջադրանքը մեր հողեր սողոսկող և շատ վտանգավոր այդ անեքսիան միանգամից ու հավերժ կանգնեցնելն է, ինչը շատ մարդկանց թողել է առանց տանիքի»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, թե Ռուսաստանը (վրաց-օսական սահմանին) լարափակոցներ անցկացնելու միջոցով Վրաստանից խլել է 400 հեկտար տարածք՝ ընդգծելով, որ եթե այդ տարածքում լինեին խնձորի այգիներ, ապա դրանք կարող էին ամբողջովին ապահովել Վրաստանի ողջ բնակչության կարիքները: