Բաժիններ՝

Թուրքիայում ականապատ տարածքները կազմում են ավելի քան 213.5 միլիոն քառակուսի մետր

T24-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է հրապարակել վերջին 10 տարում երկրում ականների վրա մարդկանց պայթելու և երկրի ականապատ տարածքների մասին: Դա տեղի է ունեցել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչ, Անկարայից ընտրված պատգամավոր Օզջան Ենիչերիի համապատասխան հարցումից հետո:

Ըստ այդ տվյալների՝ վերջին 10 տարում Թուրքիայում ականների վրա պայթելու հետևանքով կյանքին հրաժեշտ է տվել 418 մարդ, որոնցից 109-ը հանդիսացել են քաղաքացիական անձինք, իսկ 309-ը՝ զինվորական: Կորուստների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 2007 թվականին՝ 49 զոհ, իսկ ամենափոքր ցուցանիշը՝ 2002 թվականին: 2002 թվականից մինչև այս տարվա մայիսի 17-ը ականի վրա պայթելու հետևանքով վիրավորվել է 1114 մարդ:

Նույն տվյալներով՝ Թուրքիայում ականապատ տարածքները կազմում են 213.582.010 քառակուսի մետր, ինչը գլխավորապես վերաբերում է սահմանամերձ գոտիներին: Յըլմազի խոսքերով՝ 2013 թվականի ապրիլի դրությամբ Թուրքիայի ներքին շրջաններում ականապատ տարածքները կազմել են 2.615.648 քառակուսի մետր, Սիրիայի հետ սահմանին՝ 189.349.703 քառակուսի մետր, Իրաքի, Իրանի, Հայաստանի ու Նախիջևանի սահմանին՝ 21.616.659 քառակուսի մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս