Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արմավիրի մարզի Նորավան-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և 100 դեկորատիվ ծառ, Լոռու մարզի Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 188 տան բակում՝ 2000 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ-Վաղաշեն գյուղերի միջնամասում՝ 20 հա խոտածածկ տարածք և 5 հա խաղողի այգի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անդրանիկի փողոցում՝ 50 քմ, Կապան քաղաքի Բարաբաթում ավանում՝ 2 հա, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի մոտակայքում՝ 3000 քմ, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 102 դպրոցի մոտակայքում՝ 20 քմ, Երվանդ Քոչարի փողոցում՝ 80 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում` «Կիլիկիա» առևտրի կենտրոնի մոտ՝ 150 քմ, Գյուրջյան փողոցում՝ 50 քմ, Պ. Սևակի փողոցի թիվ 1 հասցեում՝ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բակում՝ 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս