Վլադիմիր Գասպարյանի նոր հրաման-հանձնարարականը. տաքսի ծառայությունների վարորդների վերասկողությունը ուժեղացվելու է (տեսանյութ)
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը հանդիպել է մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների տնօրեններին: Նպատակը` ծառայությունների վարորդներին հանցավոր երևույթներից ու գործողություններից զերծ պահելն էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Աշոտ Կարապետյանը հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաման-հանձնարարականի համաձայն` առավել ուժեղացվելու է տաքսի ծառայությունների վարորդների վերասկողությունը:
Ա. Կարապետյանը ներկաներից պահանջել է առավել ուշադիր լինել ոչ միայն բուն աշխատանքի նկատմամբ, այլև մինչ աշխատանքի ընդունելը: Օրեցօր աճում է տաքսիստների մասնակցությամբ հանցագործությունների թիվը` թմրամիջոցների անօրինական շրջանառության, մարմնավաճառությանը նպաստելը և այլն: