Բաժիններ՝

Ազատամարտիկ քանդակագործն իր քանդակները վաճառում է սոցիալական խնդիրները լուծելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

Վանաձորցի ազատամարտիկ, քանդակագործ Արմենակ Ափինյանը սոցիալական հոգսերը թեթևացնելու համար վերջերս իր քանդակները վաճառքի էր դրել Վանաձորի կենտրոնական Հայքի հրապարակում: Քանդակագործությամբ նա սկսել է զբաղվել դեռևս 7 տարեկանից: Արհեստանոցն իր բնակարանի մի սենյակն է: Ցուցահանդես-վաճառքին շատերն էին մասնակցում, սակայն գնողներ քիչ էին. պատճառը վանաձորցիների ֆինանսական վիճակն է. «Ափսոս մեր երկրում ճաշակ ունեցողների թիվը շատ է, բայց ֆինանսապես մարդիկ ապահովված չեն… կառավարությունն է մնում, իրենք էլ ինձանից քիչ են փող աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում կատակելով նշեց քանդակագործը` հավելելով, որ գնողներ այնուամենայնիվ կան, բայց՝ քիչ են: Արմենակ Ափինյանին Վանաձորում պոետ են կոչում, քանի որ նա նաև բանաստեղծություններ ու երաժշտություն է գրում:

Edvard

Արցախյան շարժման մասնակից քանդակագործը այսօր, սակայն, գոյատևման խնդիր ունի, ինչպես նրա նման հարյուրավոր ազատամարտիկներն ու քանդակագործները, ինչի պատճառով էլ իրեն այդքան հարազատ քանդակները նա վաճառքի է դրել: Անդրադառնալով ազատամարտիկների ներկայի ներկայիս վիճակին` նա ասում է. «Ես կասեի արհամարված են, ես հլա չգիտեմ մի պետություն, որ իր զինվորի ու կամավոր ազատամարտիկի նկատմամբ էսքան արհամարհանք ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ հեղինակի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս