Թբիլիսիում ռուսամետներին նվիրել են «Վազելին» գրությամբ անվադող
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում գտնվող Վրաստանի ԱԳՆ-ի շենքի մոտ կազմակերպվել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու օգտին նվիրված ակցիա: Միջոցառումը կազմակերպել է «Եվրասիական ընտրություն» դաշինքը:
Սակայն «Ազատ գոտի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել դրա անցկացմանը, ինչն էլ հանգեցրել է քաշքշուկի: «Եվրասիական ընտրության» հակառակորդները փշալարով շրջապատել են ակցիայի անցկացման վայրը՝ դրանով իսկ ակնարկելով Վրաստանի ու Հարավային Օսիայի սահմանին ռուսական կողմի անցկացրած լարափակոցները:
Նրանք նաև իրենց ընդդիմադիրներին բերել են «Վազելին» գրությամբ անվադող: Դրան հաջորդել է բախումը, ինչը դադարեցվել է ոստիկանության միջամտությամբ: Ձերբակալվածների մասին ոչինչ հայտնի չէ: