Նյու Յորքում հանդիպել են Վրաստանի ու Իրանի արտգործնախարարները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Վրաստանի ու Իրանի արտգործնախարարներ Մայա Փանջիկիձեն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային համագործակցությանը:
Փանջիկիձեն հայտարարել է, որ մեծ է Վրաստանով հետաքրքրվող իրանցիների քանակը. «Ընդ որում, նրանք հետաքրքրվում են ոչ միայն զբոսաշրջությամբ, այլև՝ բիզնեսով: Մեր հանդիպումը միանշանակ կրել է ճանաչողական բնույթ, քանի որ պարոն Զարիֆն այդ պաշտոնին նշանակվել է ոչ վաղ անցյալում»: