Ուժեղացվել է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուի թիկնազորը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին ուժեղացվել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի թիկնազորը:
Մասնավորապես, ավելացվել է հասարակական հավաքների ժամանակ նրա թիկնապահների թվաքանակը: Դիտորդները կարծում են, որ Հասանլիի վերջին հանրային ելույթներից հետո աճել են նրա կյանքի նկատմամբ ռիսկերը:
Ադրբեջանում նախագահի թեկնածուների համար քարոզչական կամպանիան մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, այն ավարտվելու է հոկտեմբերի 8-ին ժամը 08.00-ին՝ նախագահական ընտրությունների մեկնարկից 24 ժամ առաջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջերին մահափորձ էր կատարվել Ջամիլ Հասանլիի նկատմամբ: