Բաժիններ՝

BlackBerry ընկերությունը հայտարարել է իր աշխատակիցների քանակը 4500-ով կրճատելու մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` սմարթֆոններ արտադրող BlackBerry ընկերությունը զգալի ֆինանսական կորուստների ֆոնին հայտարարել է իր աշխատակիցների քանակը 4500-ով կրճատելու մասին: Ներկա դրությամբ ընկերությունն ունի մոտ 11.500 աշխատակից: Նրանց մոտ 40 տոկոսը հեռացվելու է աշխատանքից:

BlackBerry-ն 2012 թվականին արդեն իսկ իրականացրել է անձնակազմի զանգվածային կրճատում: Այն ժամանակ կրճատման տակ է ընկել 5000 մարդ: Ընկերությունը հայտարարել է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով իր կորուստները կարող են կազմել 950-995 միլիոն դոլար: Դա առաջին հերթին կապված է Z10 նոր սմարթֆոնի վաճառքի վատ ցուցանիշների հետ, որը շուկայում է հայտնվել այս տարվա հունվարին:

Անձնակազմի կրճատումից բացի, BlackBerry-ն ծախսերի կրճատման նպատակով հայտարարել է թողարկվող սմարթֆոնների մոդելների սեփականատերերը դիտարկում են նաև այլ «ռազմավարական այլընտրանքներ»` ընդհուպ մինչև ընկերության վաճառքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս