Բաժիններ՝

Հայաստանը լուրջ նահանջ է արձանագրել անկախության ասպարեզում. Հրանտ Բագրատյան

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականով՝ վերջին տարիներին Հայաստանը լուրջ նահանջ է արձանագրել անկախության ասպարեզում: 168.am-ի հետ զրույցում Բագրատյանը նշեց, որ 22-ամյա Հայաստանի Հանրապետությունը չունի բալանս տնտեսության մեջ, որ մեր պետությունը կարողանա տնտեսությունը կառավարել հանրապետության տարածքն ամբողջությամբ:

 «Մենք տրվում ենք տարբեր քաղաքական դաշինքների՝ լինի Եվրոպա, լինի Մաքսային միություն, պատեհապաշտ քաղաքականություն ենք վարում, այն՝ ինչ երեկ քննադատվում է, այսօր արվում է, այն՝ ինչ այսօր քննադատվում է, երեկ գովում էին: Անշուշտ, երկիրը պետք է մտնի համագործակցության մեջ և դա լավ է, որ մտնի, բայց գոյություն ունի բալանս, որ որոշակի կետից սկսվում է պահ, երբ անկախության ատրիբուտները դուրս են գալիս մեր վերահսկողության տակից: Մինչդեռ հենց անկախությունն է, որ ժողովրդին դարձնում է ազգ, համույթը դարձնում է պետություն, և մեր պետությունը միակ երաշխիքն է մեր ժողովրդի գոյության՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում»,- ասաց Հ.Բագրատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս