Բաժիններ՝

Ուկրաինան «թոզ է փչում»` հայտարարելով թե ԵՄ-ին, թե ՄՄ-ին ինտեգրվելու մասին. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կասկած է հայտնել Ուկրաինայի` Եվրամիությանն ու Մաքսային միությանը զուգահեռ ինտեգրվելու ցանկության վերաբերյալ: «Լատիներեն ասացվածք կա`  «Aut nihil aut caesar» («Կեսարը կամ ոչինչ»` «ամեն ինչ կամ ոչինչ»-ի համարժեքն է): Նույնը կարող եմ ասել Եվրամիությանն ասոցացվելու  ու Մաքսային միությանը մասնակցելու  մասին»,-նշել է Մեդվեդեւը:

«Ցանկությունը` լինել թե այստեղ, եւ թե այնտեղ` խորամանկություն է: Սա պարզապես, կներեք, սեփական ժողովրդի  աչքին «թոզ փչել»  է: Որ մենք մի քիչ այնտեղ ենք, մի քիչ` այստեղ եւ բոլոր տեղերից շահ ունենք` նման բան չի լինում»,-ավելացրել է Մեդվեդեւը:

Նախօրեին Ուկրաինայի կառավարությունը հավանության էր արժանացրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս