Թուրքիան Սիրիային թույլ չի տա իրեն ներքաշել քաոսի մեջ. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերստին մեկնաբանել է սեպտեմբերի 16-ին թուրք-սիրիական սահմանին գրանցված միջադեպը, երբ թուրքական ավիացիան կործանել է սիրիական ուղղաթիռ:
«Թուրքիան Սիրիային թույլ չի տա իրեն ներքաշել քաոսի մեջ, քանի որ Անկարան տարածաշրջանային հակամարտությունների հարցում պահպանում է սառնասրտություն և առողջ մտածելակերպ:
Թուրքիային քաոսի մեջ ներքաշելու յուրաքանչյուր փորձ կանխվելու է նույն կերպ, ինչպես որ երկրի օդային սահմանը խախտելու փորձը: Թուրքիան մտադիր չէ երկար լռել սիրիական վարչակարգի կողմից երկրի բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունների առջև»:
Հիշեցնենք, որ սահմանային միջադեպից հետո Իրանը սառը դատողությամբ գործելու կոչ էր արել Թուրքիային ու Սիրիային: