Դմիտրի Հարությունյանը չի ուզում խոսել` ինչ կապ ունի իր մոր կուսակցական պատկանելությունը իրեն ազատ արձակելու հետ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 31-ին բերման ենթարկվեց, ապա սեպտեմբերի 7-ին ազատ արձակվեց «Նախախորհրդարան» շարժման անդամ Դմիտրի Հարությունյանը, ով քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնակից է ու բերման էր ենթարկվել Կոմիտաս 5-ում տեղի ունեցած միջադեպերի առիթով։ Հարությունյանի մայրը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ՝ «Հանրապետական հակատուրբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը։ Երեկ ակտիվիստից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունի իր մոր կուսակցական պատկանելությունը իրեն ազատ արձակելու՝ իշխանությունների որոշման հետ, սակայն նա հրաժարվեց հարցին պատասխանել, հայտարարելով, որ չի ուզում այդ թեմայով ընդհանրապես խոսել»։
Կարդացեք ՀԺ-ի այսօրվա համարում։