Տաքսու վարորդը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ամբաստանյալ Ա. Հ.-ի գործով դատաննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex  դատական տեղեկատվական համակարգից, Ա.Հ.-ին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-ից իրեն պատկանող ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայություն մատուցելով։ Հաճախորդներ գտնելու համար հիմնականում կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառներին։

Այդ րնթացքում ծանոթացել է մարմնավաճառներ Վ. Մ.-ի, Ա. Հ.-ի, է. Մ.-ի, է. Օ-ի և այլոց հետ, փոխանակվել է հեռախոսահամարով։ 2011-ից մինչև 2013թ. փետրվար ամսվա վերջերը ընկած ժամանակահատվածում, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումները իր ծանոթ տղամարդկանց հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց նրանցից որպես միջնորդավճար՝ 3.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով, նպաստել է Ա. Հ.-ի և մյուսների պոռնկությամբ զբաղվելուն»:

Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրնսգքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նախագահող դատավորը Արշակ Վարդանյանն է:

Տեսանյութեր

Լրահոս