ՄԱԶԾ-ն Էդուարդո Էռնեկյանին կնշանակի «Ազգային բարի կամքի» դեսպան
Վաղը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին կնշանակի ՄԱԶԾ «Ազգային բարի կամքի» դեսպան:
Միջոցառմանը ելույթ կունենան ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան և Էդուարդո Էռնեկյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի ՄԱԶԾ-ն և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը համատեղ աջակցում էին Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան համայնքներում գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեությանը: