ԱՄՆ-ն պնդում է Ասադի հրաժարականը
ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա իշխանությունից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Ասադը պետք է հեռանա, մեր դիրքորոշումը չի փոխվել»,-ասել է նա: Միաժամանակ նա ընդգծել է, որ «քաղաքական լուծումը կողմերի միջեւ պահանջում է երկխոսություն»: Պետքարտուղարության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հույս ունի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի հարցով բանաձեւ կընդունի: