Շարմազանովի մաղթանքը՝ Զուրաբյանին. Ցանկանում եմ նորանոր բարձունքների նվաճում youtube տարածքում

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Այսօր 168.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը պատասխանել էր Է. Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին չի ցանկանում պատասխանել, քանի որ նա, ըստ նրա՝ «Քաղաքական թոշակառու, ի՞նչ ասեմ»:

Լևոն Զուրաբյանն էլ ասել էր. «Այդ թոշակառուի ելույթը youtube-ում 26.000 մարդ է դիտել, 26.000 դիտում է ունեցել: Նման բան Հայաստանի ինտերնետի պատմության մեջ չի եղել»:

168.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը ՀԱԿ պատգամավորի վերջին դիտարկմանն ի պատասխան շեշտեց. «Եթե իրենք այդքան հիանում են, որ իրենց ղեկավարի տեսանյութը 26.000 դիտում ունի youtube-ում, ես ընդհամենը շնորհավորում եմ իրենց այդ դիտումների կապակցությամբ, ցանկանում եմ նորանոր բարձունքների նվաճում youtube տարածքում, ավելի մեծ ռեկորդների սահմանում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս