ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2014 թվականի աշուն. Վրաստանի ԱԳՆ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը պլանավորված է մինչև 2014 թվականի աշուն: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.
«Լեհաստանի արտգործնախարարը հայտնեց ուրախալի լուր, որ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո տեղի կունենա նաև այդ համաձայնագրի ստորագրում»:
2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում անցկացվելու է «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովը: