Ընդդիմությունը դժգոհ է Նալբանդյանի պատասխաններից
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած դռնփակ նիստից հետո, որտեղ, ինչպես հայտնի է՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացնում էր Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների կայացրած որոշման պատճառները, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենց հարցերի պատասխաններն անպատասխան են մնացել:
Լրագրողները Նալբանդյանից հետաքրքրվեցին՝ արդյոք սպառիչ պատասխաններ չե՞ն տրվել ոչ իշխանական ուժերի ներկյացուցիչների հարդադրումներին, ինչին ի պատասխան նա նշեց. «Գիտե՞ք ինչ, եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասախան չկա: Պատասխանները բոլոր հնչեցրած հարցերին ես տվել եմ և եթե որևէ մեկը դա ըմբռնում է, որ ինքը այլ կարծիքի է՝ չի բավարարում իրեն այդ պատասխանը, ուրեմն դա արդեն անձնական կարծիք է»: